Մեր մասին

Դպրոցը դասվում է մայրաքաղաքի ամենատարեց ու վաստակաշատ ուսումնական հաստատությունների շարքին։ Նույնիսկ հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, բայց փաստ է այն, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել է որպես զինվորական հոսպիտալ։ 1944թ. հուլիսի 1-ից ՍՍՌՄ ղեկավարության հրամանով հոսպիտալի վերածված բոլոր դպրոցներըվերականգնվեցին։ Պահանջվածու բնականոն աշխատանքին անցավ նաևմեր դպրոցը։ Իր գոյության տարիներին հաստատությունը գործել է որպես իգական գիմնազիա, այնուհետ դարձել է ութամյա, ապա` միջնակարգ դպրոց։ Տարիներ շարունակ կրել է Սովետական Միության մարշալ Ս. Կ. Տիմոշենկոյի անունը։ 2002թ.-ից, իր կանոնադրության համաձայն, այն դարձել է ՙ Երևանի հ. 39 միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ, իսկ 2012-2013 ուստարվանից` հիմնական դպրոց։ Ի սկզբանե շենքը նախատեսված է եղել 300 աշակերտի համար, աշխատել է երկու, երբեմն էլ՝երեք հերթով։ Իր բարձրակարգ մանկավարժների ջանքերով դպրոցը կրթել ու դաստիարակել է հազարավոր արժանավոր շրջանավարտների, որոնք համալրել են գիտության, մշակույթի, սպորտի, արտադրության, առողջապահության շարքերը. Ժենյա Ավետիսյան, Հենրիկ Էդոյան, Կարապետ Մոմջյան, Արմեն Շեկոյան, Սուսաննա Ավագյան,Սարգիս Նաջարյան, Հրաչյա Պետիկյան, Էդուարդ Զոհրաբյան, Ազնիվ Սահակյան, Վարազդատ Միհրանյան և շատ ուրիշներ, ովքեր ներկայացնում ու բարձր են պահում հարազատ կրթօջախի անունն ու պատիվը։ Դպրոցը բարձրացրել ու վստահ ղեկավարել են գիտակ ու փորձառու տնօրեններ Մարո Տիտանյանը, Գալուստ Հովհաննիսյանը, Ռոզա Մելքոնյանը, Ժաննա Ղոչիկյանը։ Այսօր էլ հ. 39 հիմնական դպրոցը համեստ կազմով արժանապատվորեն կատարում է իր պարտականությունը` հավատարիմ ՀՀ կառավարության օրենքներին ու կանոնադրությանը, սահմանված կարգերին ու հրահանգներին։
  ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից 2006-թ.-ից սկսվել է դպրոցի շենքի հիմնանորոգումը։  Երախտագիտությամբ նշում ենք, որ այսօր ունենք ամուր, բարեկարգ, ջեռուցվող դպրոց, որը Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության օգնությամբ նորովի կահավորվել ու համալրվել է ժամանակակից ուսումնանյութական բազայով։  Դպրոցը ակտիվ գործում է, հաջողությամբ կատարում իր պարտականությունները, ապահովում պատշաճ կրթություն, կազմակերպում հիանալի միջոցառումներ:

Оставьте комментарий