Էթիկայի պատմությունը

Էթիկայի պատմությունը

Բարոյագիտությունը կամ էթիկան գիտություն է բարոյականության մասին: Անձի բարոյական աշխարհում ներառված են՝ բարության, ճշմարտասիրության, գեղեցիկի հանդեպ ձգտումը, պարտքի զգացումը, պատասխանատվությունը, իդեալները, խիղճը, արդարությունը, ազատությունը, ընկերությունը, սերը:
Էթիկան փիլիսոփայական ուսմունք է բարոյականության էության, նրա կառուցվածքի, զարգացման, գործառնությունների, օրենքների և հասարակության մեջ նրա ունեցած դերի մասին: Կարելի է ասել, որ էթիկան անձի բարոյական վարքի չափորոշիչ համակարգն է:

Ի՞նչ է փիլիսոփայությունը

Փիլիսոփայություն բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»։ Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» բառը։
Էթիկա տերմինն առաջին անգամ օգտագործվել է Արիստոտելի կողմից, այն փորձում է պատասխանել «Ի՞նչ պետք է մենք անենք» հարցին: Էթիկայի հիմնական նպատակը Արիստոտելը անվանում էր երջանկություն՝ հոգու գործունեություն լիարժեք բարերարությամբ, այսինքն՝ ինքնաիրացում: Մարդու ինքնաիրացումը խելամիտ արարքներն են, որոնք խուսափում են ծայրահեղություններից և պահում են ոսկե միջինը: Այդ պատճառով հիմնական բարերարությունը չափավորությունն է և խելամտությունը:
Էթիկայի ոսկե կանոնը՝ «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին», գոյություն ուներ այս կամ այն տեսքով անկախ տարբեր մշակույթներում: Այն առկա է Կոնֆուցիոսի մոտ, հանդիպում է Միշնայում:
Նախքան էթիկա բառի ի հայտ գալը, այնանվանվել է տարբեր ձևերով, բայց երբեք չի փոխել իր նշանակությունը: Անվանումներից են եղել՝ ինքնատիրապետում, բարու և չարի գիտություն, իմաստություն, հանճար, ինքնաիրացում, չափավորություն, խելամտություն և այլն: Ժամանակակից էթիկայի զարգացման և նրա լայն տարածման ու պրոպոգանդման կարևորության հիմքը դրեց Արիստոտելը:
Քանի որ մարդկությունը միշտ խնդիր է ունեցել փոխադարձ հասկացողության և խաղաղության, և շատ դիվանագետների ու փիլիսոփաների ուսումնասիրությունները եկել են այն եզրահանգման, որ միևնույն է՝ մարդուն չես կարող ուժով դաստիարակել և վերահսկել՝ ստիպելով նրան պահպանել անդորրը: Պարզապես հարց վեր հանեցին այն մասին, որ ավելի լավ է կառուցել դաստիարակչականդպրոցներ և կրթել մարդկանց, քան ծախսել ահռելի մեծ գումարներ զենքերի վրա և ունենալ մարդկային կորուստներ ու տգետ հասարակություն: Եվ հիմա շատ երկրներ կիրառում են բարոյագիտական այս քաղաքականությունը:
Էթիկան լուռ լեզու է, որի միջոցով կարող ես շատ բան հասկանալ և շատ բան ասել, եթե կարողանում ես տեսնել: Այն քո մարմնի լեզուն է, որր չես կարող փոխել խոսքերով, եթե քո լեզուն մեղմ հաճոյախոսում է քո մասին, իսկ քո վարվելաձևը, պահվածքն աղաղակում է քո իսկ իրական դեմքի մասին:
Դեռ չի հնացել հանճարեղ Սերվանտեսի այն միտքը. «Ոչինչ մեզ վրա էժան չի նստում, և ոչ մի բան այդքան թանկ չի գնահատվում, որքան պահվածքը»: Այո՛, ժամանակակից աշխարհում էթիկան նոր շունչ առավ, կրկին հիշեցրեց իր կարևորության և մարդկությունից անբաժան լինելու մասին:

Էթիկան և ուշ միջնադարյան Եվրոպան

15-րդ դարում Անգլիային և Ֆրանսիային անվանում էին էթիկայի դասական երկրներ, բայց չէր թույլատրվում ասել, թե դա նրանց իսկ սեփականությունն է: Այդ դարում դրսևորվող նրանց անտաշ պահվածքի, անհանդուրժողականության, ուժի բռնության և նմանօրինակ երևույթները հաշվի առնելով՝ դժվար է նրանց կիրթ անվանել: Գերմանիայում և սահմանակից եվրոպական երկրներում իրավիճակն առավել քան աննախանձելի էր: Բացառություն էր կազմում միայն Իտալիան, քանի որ Իտալիայում էթիկայի մշակույթը սկսել էր զարգանալ դեռ 14-րդ դարից:
Եթե 15-րդ դարի Իտալիան համեմատենք այդ նույն դարի եվրոպական երկրների հետ, ապա այն աչքի էր ընկնում իր բարձր կրթությամբ, հարստությամբ, մշակույթով և կյանքը գեղեցկացնելու ունակությամբ: Այդ ժամանակ Անգլիան պատերազմը պատերազմի ետևից էր մղում և մինչև 16-րդ դարակեսերը պատերազմական երկիր էր: Գերմանիան դաժանություն էր «դավանում», իսկ Ֆրանսիան բացի պատերազմից չէր ընդունում ոչ մի այլընտրանք, անգամ ոչ մի գիտության տեղ չէին տալիս և հալածում էին գիտնականներին:
Այսպիսով ողջ Եվրոպան գտնվում էր (վերա)ձևավորման փուլում, իսկ Իտալիան նոր մշակույթի երկիր էր: Եվ այդ երկիրին արդարացի էր կոչել էթիկայի հարազատ երկիր: Բայց ներկայիս ժամանակակից էթիկայի աշխարհում այդ անվանը արժանացան և՛ Ֆրանսիան, և՛ Անգլիան, և՛ շատ ու շատ նորանոր պետություններ:
Էթիկետ (ֆր. etiquette բառից – նշանակում է «պիտակ», «քարտ»), վարքաձևի, վարվելակերպի կանոնների ամբողջություն, կանոններ, որոնք արտահայտվում են մարդկային փոխհարաբերություններում (վերաբերմունքը միմյանց նկատմամբ, դիմելաձևերը, հասարակական վայրերում վարվելակերպը և այլն):

Էթիկայի և էթիկետի տարբերությունը

Էթիկան չունի պարտադրող ուժ, այն դեռ պետք է հստակեցվի, շտկվի, իրավիճակին համապատասխան կանոններ ձեռք բերի, հաշվի նստի ավանդույթների հետ և շատ հարցեր մշակի: Իսկ էթիկետը արդեն այդ ամենի մշակված տարբերակն է, այն ունի պարտադրող ուժ և թելադրում է հստակ կանոններ տվյալ իրավիճակի համար: Էթիկան ամենուրեք է՝ տանը, ընկերական միջավայրում, աշխատավայրում, հանգստյան վայրերում, որտեղ որ մարդ կա, նա այնտեղ է:
Արիստոտելը առանձնացրեց էթիկայի մի քանի ճյուղ, բայց շեշտադրումը դրեց նորմատիվային էթիկայի վրա, իսկ մնացած բնագավառները կրում էին գիտական բնույթ: Նորմատիվային էթիկան մարդու վարքագիծը կարգավորող, նրա արարքներն ուղղորդող, էթիկական բարության գնահատման չափանիշները հաստատող սկզբունքի (կամ սկզբունքների) որոնումն է:
Երկար սահմանումներից հետո, Արիստոտելը հասկացավ և այսպեսսահմանեց իր աշակերտների համար. «Էթիկան մարդու անբաժանելի մի մասնիկն է, եթե ոչ՝ մարդը: Այն միմիայն մարդու համար է նախասահմանված, ինչպես արևը բնության համար, չկա արև՝ չկա և կյանք: Ճիշտ այդպես էլ, եթե չկա էթիկա՝ էթիկետի կանոններ, չկա նաև ճիշտ հասարակություն, մարդկություն:
Ո՞վ է սկզբում եղել՝ մա՞րդը, թե՞ էթիկան: Փիլիսոփայական նմանատիպ միտք է «հա՞վն է ձվից, թե՞ ձուն հավից» հարցը: Մի գյուղացի հստակ տվել է դրա մեկնաբանումը. «Սկզբում Աստված հավին ստեղծեց՝ ձուն դնելով նրա մեջ: Ճիշտ նույնն էլ մարդու հետ է. ստեղծելով նրան՝ Աստված էթիկան դրեց մարդու ներսում»:
Լինել մարդ դեռ քիչ է, պետք է լինել նաև մարդկային:Արիստոտել

Էթիկետի տեսակներ

Առանձնացնում են էթիկետի մի քանի տեսակներ, որոնցից հիմնականը հետևյալն են`

Պալատական էթիկետ – պալատական միջավայրում վարվելաձևի, վարվելակարգի խիստ սահմանված կանոնակարգ։
Դիվանագիտական էթիկետ – դիվանագետների և այլ պաշտոնական անձանց վարվելակարգի կանոններ, որոնք անհրաժեշտ են դիվանագիտական ընդունելությունների, այցերի, բանակցությունների ժամանակ։
Զինվորական էթիկետ – բանակում ընդունված համընդհանուր վարվելակերպի կանոնների ամբողջություն
Առօրեականության էթիկետ – առօրեականության էթիկետն իրենից ներկայացնում է այնպիսի ավանդույթների, սովորությունների, նորմերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ է պահպանել առօրյա կենցաղային հաղորդակցման ժամանակ`ընտանիքում, փողոցում, հասարակական տրանսպորտում, խանութում և այլն, այսինքն այնպիսի իրավիճակներում, որոնց հետ մենք ավելի հաճախ ենք հայտնվում։

Էթիկետի հիմնական կանոնները

1.Հովանոցը երբեք չի կարելի չորացնել բաց վիճակով` ո´չ աշխատավայրում և ո´չ էլ հյուր եղած ժամանակ, այն պետք է փակել և դնել հատուկ նախատեսված վայրում կամ կախել:
2.Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ այն աթոռին, որի վրա նստած եք: Փոքրիկ երեկոյան պայուսակը (կլատչ) կարելի է դնել սեղանին, իսկ մեծ պայուսակը պետք է կախել աթոռից կամ դնել հատուկ պայուսակների համար նախատեսված փոքրիկ աթոռի վրա: Եթե նման աթոռ չկա, այն կարելի է դնել հատակին:
3.Տան հագուստը տաբատն ու շապիկն են` հարմար, բայց էլեգանտ, խալաթը նախատեսված է բացառապես ննջարանից բաղնիք գնալու և հակառակ գործընթացի համար:
4.Այն պահից, երբ երեխան տեղափոխվում է իր առանձին սենյակը, սովորեք նրա սենյակ մտնելուց առաջ թակել դուռը: Այդպես երեխան ձեր օրինակի վրա կսովորի, որ ձեր ննջարանը մտնելուց առաջ նա պետք է թակի ձեր դուռը:
5.Միջազգային արարողակարգի համաձայն` զարդերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 13 առարկան` ընդորում այս պարագայում զարդ են համարվում նաև հագուստի վրա առկա թանկարժեք կոճակները:
6.Եթե դուք արտասանել եք. «Ես հրավիրում եմ ձեզ ճաշելու», ուրեմն ռեստորանում դուք պետք է վճարեք` անկախ սեռական պատկանելիությունից: «Եկեք ռեստորան գնանք» արտահայտությունը ենթադրում է, որ յուրաքանչյուրը վճարում է իր փոխարեն, և միայն եթե տղամարդն առաջարկի վճարել ամբողջ գումարը, կինը կարող է համաձայնել:
7.Տղամարդը միշտ առաջինն է մտնում վերելակ, սակայն դուրս գալիս առաջինը դուրս է գալիս նա, ով ավելի մոտ է դռանը:
8.Ավտոմեքենայում ամենապատվավոր տեղը համարվում է վարորդի հետևում ընկած հատվածը, այնտեղ, որպես կանոն, նստում է կինը, տղամարդը նստում է նրա կողքին և մեքենայից դուրս գալիս օգնում կնոջը դուրս գալ:
9.Հանրորեն ասել, որ դուք դիետա եք պահում վատ դաստիարակության նշան է: Առավելևս, չի կարելի նման պատճառաբանությամբ հրաժարվել հյուրասեր տանտիկնոջ առաջարկած ճաշատեսակներից, դուք կարող եք գովաբանել դրանք առանց ուտելու: Նույնը վերաբերում է նաև ալկոհոլին. այն, թե ինչու ձեզ չի կարելի ալկոհոլ խմել բացառապես ձեր խնդիրն է: Մի գավաթ սպիտակ գինի խնդրեք և մի խմեք այն, պարզապես հպեք ձեր շուրթերին:
10.12 տարեկանը լրացած յուրաքանչյուր մարդուն պետք է դիմել «Դուք»-ով: Անգամ մատուցողներին և անձնական վարորդներին պետք է դիմել «Դուք»-ով:
11.Չի կարելի քննարկել բացականերին, այսինքն` չի կարելի բամբասել: Անթույլատրելի է վատաբանել մտերիմ մարդկանց, մասնավորապես` քննարկել ամուսիններին. եթե ամուսինն այդքան վատն է, ապա ինչու չե՞ք ամուսնալուծվում: Չի կարելի արհամարհական արտահայտվել սեփական երկրի մասին:

Էթիկետ. Էթիկետի ժամանակակից կանոնները

«էթիկետ» բառը կիրառելի է դարձել 17-րդ դարում միայն: Եվ ահա թե ինչպես. Ֆրանսիայում Լյուդովիկոս 14-րդի գահակալման շրջանում, մի անգամ, թագավորական ընդունելության ժամանակ, հյուրերին բաժանվել են հատուկ քարտեր, որոնց վրա գրված են եղել վարքագծի մի քանի ընդունելի կանոններ: Սրանց ֆրանսիական անվանումից էլ հենց ծագել է «էթիկետ» բառը և հետագայում տարածվելով ու մուտք գործելով այլ լեզուների մեջ՝ դարձել միջազգային:

Համարվում է, որ ժամանակակից էթիկետը ժառանգել է բոլոր ժամանակների բոլոր ժողովուրդների վարքի լավագույն դրսեւորումները: Սակայն անհրաժեշտ է հիշել էթիկետի պահանջների հարաբերականության մասին. Դրանց հետևելու պայմանները կախված են վայրից, ժամանակից և հանգամանքներից, քանի որ հաճախ որևէ տեղ կիրառվող նորմերը բոլորովին անընդունելի են այլ վայրում:
Հետևյալ պարզ կանոնները պետք է բոլորը իմանան և հետևեն դրանց.
1. Զբոսնելիս տղամարդը պարտավոր է կնոջ ձախ կողմով քայլել.
ընդամենը 200-300 տարի առաջ տղամարդկանց մոտ կար ընդունված մի կանոն՝ ձախ կողմում զենք կրել՝ սուր, դանակ, դաշույն: Եվ որպեսզի զենքը կնոջը չվնասի, տղամարդը կանգնում էր կնոջ ձախ կողմում:
Հիմա առօրյայում այսպիսի դեպք գրեթե հնարավոր չէ, սակայն ավանդույթը մնացել է:
2. Երբեք հյուր մի գնացեք առանց հրավերի:
Եթե ձեզ այցելել են առանց զգուշացման, դուք կարող եք ձեզ թույլ տալ լինել տան հագուստներով կամ օրինակ` խալաթով: Մի բրիտանացի կին ասում էր, որ եթե իրեն այցելում էր ինչ-որ անկոչ հյուր, ապա նա անմիջապես
հագնում էր վերարկուն, վերցնում էր անձրևանոցը և նոր միայն բացում էր դուռը: Այնուհետև եթե հյուրը հաճելի
մարդ էր լինում,
նա ասում էր, որ հենց նոր է վերադարձել զբոսանքից, իսկ եթե այնքան էլ հաճելի չէր լինում, ապա ասում էր.
«Օ, ինչ ափսոս, ես պետք է գնամ»:
3. Պայուսակը չի կարելի դնել ոտքերին կամ աթոռին:
Եթե փոքրիկ պայուսակ-կլատչ է, ապա այն կարող եք նույնիսկ դնել սեղանին, եթե մեծ պայուսակ է, ապա կախեք այն աթոռից կամ դրեք հատակին:
4. Տղամարդը չպետք է կրի կանացի պայուսակ:
5. Տան հագուստը նույնպես պետք է լինի նորմալ տեսքի: Միշտ պետք է լինել կոկիկ:
6. Երբ ձեր երեխան արդեն ունենում է իր անձնական սենյակը՝ ներս մտնելուց առաջ թակեք դուռը:
7. Ձեզ վրա առկա զարդարանքի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 13-ը՝ տվյալ թվի մեջ մտնում են նաև կոճակների քանակը:
8. Եթե դուք հրավիրում եք ռեստորան, ապա ինքներդ պետք է հաշիվը վճարել:
9. Զրույցների ժամանակ պետք չէ խոսել գումարի, առողջության, կրոնի կամ քաղաքականության մասին:
10. 12 տարեկան լրացած բոլոր անձանց պետք է դիմել «դուք»:
11. Բամբասել այն մարդու մասին ով բացակայում է՝ արգելվում է:
12. Երբ գնում եք կինո, թատրոն կամ համերգի պետք է անցնեք դեպի ձեր նստատեղերը միայն երեսով դեպի նստած մարդկանց:
13. Հասարակական վայրերում մի′ դրեք ձեր հեռախոսը կամ պլանշետը սեղանի վրա:
Եթե դուք դնում եք դրանք սեղանին, ապա կամա թե ակամա ցույց եք տալիս, թե ինչ կարևոր դեր ունի այդ սարքավորումը ձեր կյանքում և որքան քիչ է ձեզ հետաքրքրում ձեր շուրջը ծավալվող ձանձրալի խոսակցությունը:
14. Եթե դուք քայլում եք ինչ-որ մեկի հետ, և նա ճանապարհին բարևում է իր ծանոթներից մեկին, ով ձեզ ծանոթ չէ, ապա պետք է բարևեք նաև դուք:
15. Կոշիկները ՄԻՇՏ պետք է լինեն մաքուր:
16. Եթե ձեզ վիրավորել են, չարժե պատասխանել նման կոպտությամբ և առավել ևս` ձայն բարձրացնել ձեզ վիրավորած մարդու վրա: Մի իջեք նրա մակարդակին: Ժպտացեք և քաղաքավարի հեռացեք անդաստիարակ զրուցակցից:
17. Վարորդները պետք է հիշեն այն մասին, որ անցորդների վրա սառնասրտորեն ցեխաջուր շփելը սարսափելի անքաղաքավարություն է:
18. Կանայք սրահների, բնակարանների ներսում կարող են չհանել եզրավոր գլխարկը և ձեռնոցները,սակայն պետք է
հանեն մորթե կամ աղվամորթե, կտորե գլխարկները և թաթպանները:
19. Օծանելիքների օգտագործման ժամանակ կա մեկ ոսկե կանոն. Չափավորությունը:
Եթե երեկոյան դուք զգում եք ձեր օծանելիքի բույրը, ապա իմացեք, որ մնացածն արդեն խեղդվել են այդ հոտից:
20. Դաստիարակված տղամարդը երբեք թույլ չի տա իրեն պատշաճ հարգանք չցուցաբերել կնոջ հանդեպ:
21. Կանանց ներկայությամբ տղամարդիկ ծխում են միայն նրանց թույլտվությամբ:
22. Դուք ով էլ որ լինեք` տնօրեն, ակադեմիկոս, ծեր կին կամ դպրոցական, մտնելով ինչ-որ սենյակ կամ սրահ, առաջինը բարևեք:
23. Մի ձգտեք վազել նորաձևության հետևից: Ավելի լավ է ունենալ ոչ նորաձև, սակայն լավ տեսք, քան` նորաձև ու վատ:
24. Եթե ներողություն խնդրելուց հետո դուք ներված եք, չարժե ևս մեկ անգամ վերադառնալ այդ վիրավորական թեմային և կրկին ներողության խնդրել: Պարզապես մի կրկնեք նույն սխալը:
25. Շատ բարձր ծիծաղելը, աղմուկով շփվելը, մարդկանց ուշադիր հետևելը վիրավորական է:
26. Մի մոռացել շնորհակալություն հայտնել մոտ մարդկանց, հարազատներին ու ընկերներին:
Նրանց բարի արարքները և օգնություն առաջարկելու պատրաստակամությունը պարտավորություններ չեն նրանց կողմից, այլ ցանկություններ են, որոնք արժանի են շնորհակալության` ձեր կողմից:

Էթիկայի տարրական կանոններ

—Բարձր խոսակցությունը փողոցում և հասարակական վայրում, մանավանդ եթե զրուցակիցը գտնվում է որոշակի հեռավորության
—վրա, կարող է խանգարել շրջապատին, այդ իսկ պատճառով էլ անպատեհ է :
—Ողջունել կարելի է նաև անծանոթին, եթե դու հաճախ ես հանդիպում նրան փողոցում:
—Մտնելով որևէ տեղ` տղան բացում է դուռը և առաջ է թողնում աղջկան, բայց կինոթատրոն, թատրոն և նմանատիպ վայրեր տղան առաջինն է մտնում:
—Առաջինը փոքրն է ողջունում մեծին, տղամարդը` կնոջը, պատանին` աղջկան: Ներս մտնողն է առաջինը բարևում ներկաներին, իսկ հեռացողը` առաջինը հրաժեշտ տալիս:
—Եթե դու մտնում ես որևէ տեղ և դռների մեջ դեմառդեմ հանդիպում մեկին, պետք է զիջել ճանապարհը դուրս եկողին:
—Դու պետք է օգնես աղջկան հագնել կամ հանել վերարկուն` չթողնելով, որ դա անի հանդերձապահը:

Էթիկայի 10 հիմնական կանոններ, որոնք պետք է իմանան բոլորը

Էթիկան ժամանակակից հասարակության անբաժան մասն է: Շատ կարևոր է, երբ հասարակությունը հետևում է էթիկայի կանոններին: Միայն այդ դեպքում է, որ հաղորդակցությունը դառնում է առավել հեշտ, հետաքրքիր և հաճելի: Ձեզ ենք ներկայացնում էթիկայի 10 հիմնական կանոնները:
1. Կարևոր է ձեռքսեղմումը:
Տարիքով մեծն առաջինը պետք է ձեռքը մեկնի, և շատ կարևոր է այդ ընթացքում նայել զրուցակցի աչքերին: Հայացքը թեքելը կարող է ընդունվել՝ որպես սուտ կամ անհարգալից վերաբերմունք: Կանանց ձեռքը սեղմելն ընդունված չէ, բայց եթե նա առաջինն է ձեռքը մեկնել, պետք չէ այն օդում թողնել, և հիշեք, որ պետք չէ ավելի թույլ սեղմել՝ քան նա: Այդպիսով կանանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ դուք թուլամորթ եք:
2. Ի՞նչ ծաղիկներ կարելի է նվիրել տղամարդկանց:
Դրանք կարող են լինել քրիզանթեմներ, մեխակներ, օրքիդեաներ, լիլիաներ, կալաներ, կակաչներ, արևածաղիկներ: Դրանց գույնը նույնպես կարևոր է՝ սպիտակ, կապույտ, մանուշակագույն, կարմիր, կանաչ:
Ե՞րբ է պետք տղամարդուն ծաղիկներ նվիրել
—Նոր գրքի շնորհանդեսին
—Նոր հոդվածի հրապարակմանը
—Ծննդյան տոնին
—Մրցանակի շնորհման ժամանակ
—Սպորտային հաղթանակի ժամանակ
—Գիտական հայտնագործության դեպքում
—Ֆիլմի պրեմիերային
—Համերգային պրեմիերային
3. Ճաշելիս չի կարելի ամանը թեքել: Ընդունված է այն թեքել ձեր կողմից, բայց ավելի լավ է ընդհանրապես զերծ մնալ դա անելուց:
4. Երբ կինը ցանկանում է վեր կենալ ճաշի սեղանի մոտից, տղամարդիկ պետք է ոտքի կանգնեն:
5. Երբ ամուսինն ու կինը հրապարակայնորեն միմյանց դիմում են փաղաքշական արտահայտություններով, դա դիտվում է՝ որպես գռեհկության նշան:
6. Ըմպելիքը ձողիկով խմելիս պետք չէ մինչև վերջին կաթիլը խմել:
7. Վարվեցողությունը ռեստորանում
—Հաց ուտելիս արմունկներով մի՛ ներխուժեք ձեր զրուցակցի տարածք
—Մեծ կտորները բաժանեք ավելի փոքր մասերի
—Մի փչեք տաք ուտելիքի վրա
—Օգտագործեք անձեռոցիկ և մի լպստեք մատները
—Անընդհատ մաքրեք բերանն անձեռոցիկով
—Լիքը բերանով մի՛ խոսեք
—Պետք չէ հեռախոսը դնել սեղանին
8. Հասարակական վայրերում մաստակ ծամելն անդաստիարակության նշան է
9. Ինչպե՞ս պետք է բարձրանալ աստիճաններով
—Տղամարդը պետք է տեղ տա կանանց, երեխաներին և մեծահասակներին
—Ծանր պայուսակներով բարձրացողին պետք է զիջել ճանապարհը
—Աստիճաններով բարձրանալիս տղամարդը պետք է առաջ ընկնի և ձեռքը մեկնի կնոջը
10. Եթե խոսակցության ժամանակ հոգնել եք կամ ձանձրացել, մի շեղվեք հեռախոսի, ժամացույցի, գրառումների գրքույկի վրա: Դա կարող է ընկալվել՝ որպես անհարգալից վերաբերմունք զրուցակցի հանդեպ:

11.Էթիկայի կանոնները զրույցի ժամանակ
Շփման որոշակի հմտություններ հնարավոր է ձեռք բերել, որի միջոցով առավել հեշտությամբ կստացվի շփումը: Նմանատիպ հմտություններով օժտված են հռետորները: Սակայն այդ հմտությունների տիրապետումը չի նշանակում, որ ընկերների հետ հանդիպումները պետք է վերածվեն հռետորական արվեստի մրցակցության:

Զրուցելու արվեստում կարևոր է շատախոսությամբ չտարվել, ինչպես նաև կարողանալ ճիշտ կողմնորոշվել զրույցի թեմաներում: Նախ պետք է խուսափել հաճախակի «Ես» ասելուց: Ավելի հաճախ ուրիշների շահերից խոսելը և սեփական անձը թաքցնելը խոսում է մարդու առանձնահատուկ արժանիքների մասին: Ճիշտ վարվելակերպը պահանջում է, որպեսզի չխոսենք այնպիսի թեմաներից, որոնք տհաճ են զրուցակցին:
Հանրությանը դուր գալու համար պետք է խոսել այնպիսի թեմաներից, որոնք առավել մոտ են զրուցակցին և առավել հետաքրքիր են նրան: Խոսքը շատ հաճախ կարող է գործել Ձեր դեմ: Այդ իսկ պատճառով պետք է մտածել ինչ եք խոսում:
Բավականին անքաղաքավարի է խոսել այնպիսի թեմաներից, որոնք անծանոթ են մյուս զրուցակիցներին: Ամեն խոսքը պետք է լինի հստակ և հասկանալի, եթե զրուցակիցը ստիպված է ամեն խոսքից հետո ընդհատել և խնդրել կրկնել որևէ բառ, ապա շատ շուտ նա կարող է հոգնել այդ խոսակցությունից:
Պետք չէ ցույց տալ որ խոսակցությունն անհետաքրքիր է կամ ձանձրացնում է Ջեզ: Պետք չէ զրույցի ընթացքում անընդհատ այլ կողմ նայել, հաճախակի ժամացույցին նայել կամ ձեռքի տակ եղած որևէ իրով խաղալ:
Զրույցի ընթացքում պետք չէ անընդհատ խոսել սեփական գործունեության մասին, չափազանցնել սեփական հետազոտությունը, ունեցվածքը, գովաբանել շրջապատին:

Ոչինչ այնքան դուր չի գալիս շրջապատին, որքան խոսակցության լավ թեման:
Դաստիարակված մարդը երբեք չի պատմում հասարակությանը իր անձնական խնդիրների մասին:
Պետք չէ խոսել սենսացիոն, բայց ոչ հավաստի թեմաների մասին:
Պետք չէ զրուցակցին հարցնել հիվանդության մանրամասների մասին:
Պետք է ոչ միայն խոսել իմանալ, այլ նաև լսել:

Ինտերնետային աշխատանքի անվտանգության և էթիկայի հիմնական կանոնները

Ոչ մի անձնական ինֆորմացիա (նշանաբան, անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցե, դպրոցի համար և այլն), առանց ծնողների հետ խորհրդակցելու, մի հայտնեք ինտերնետային ձեր նոր ծանոթին:
—Եթե ինտերնետով ձեզ շփոթեցնող ինֆորմացիա եք ստանում կամ դրա միջավայրում աշխատելիս հայտնվում եք երկընտրանքի առջև մի փորձեք ինքնուրույն գլուխ հանել. դիմեք ձեր ծնողներին կամ ուսուչիցներին:
—Ինտերնետից ծանոթ անձի հետ իրական կյանքում հանդիպելը լավ գաղափար չէ, բայց եթե, այնուամենայնիվ, որոշել եք հանդիպել նրան, ապա գնացեք ծնողների հետ միասին:
—Մի բացեք այն էլեկտրոնային նամակը, ֆայլը կամ WEB-էջը, որը ստացել էք անհայտ կամ վստահություն չներշնչող անձից:
—Բացի ձեր ընտանիքի ավագ անդամներից, ոչ մի այլ մարդու մի վստահեք ցանց մուտք գործելու ձոր նշանաբանը. դա հետագայում կարող է տհաճություններիկամ նույնիսկ փորձանքի հանգեցնել:
—Մշտապես պահպանեք ինտերնետային անվտանգության կանոնները. դրանք ստեղծվել են, որպեսզի ցանցում ձեզ անվտանգ և անկաշկանդ զգաք:
—Էլեկտրոնային հաղորդակցման ընթացքում սիրալիր և բարեկիրթ եղեք, որպեսզի ձեր հաղորդակից նույն վերաբերմունքը ստանաք:

Ինտերնետային էթիկայի 10 պատվիրանները

1. Չմոռանաք, որ ինտերնետի միջոցով դուք շփվում եք, ի վերջո, մարդու հետ, և նրան էլեկտրոնային ուղերձբ առաքելիս` աշխատեք դրա բովանդակությամբ չվիրավորել նրան:
2. Ինտերնետով հաղորդակցվելիս հետևեք էթիկայի այն բոլոր կանոններին, որոնցով առաջնորդվում եք նաև առօրյա կյանքում:
3. Ինտերնետով աշխատելիս սովորեք դրանում ընդունված օրենքները, որոնք, կախված հաղորդակցման միջավայրից, կարող են տարբեր լինել: Նախքան առաջին հաղորդագրությունն ուղարկելը` ծանոթացեք տեղային համապատասխան կանոններին:
4. Հարգանքով վերաբերվեք այն մարդկանց ժամանակին,ում հետ հաղորդակցվում եք: Հիշեք, ար ցանցային ժամանակը ոչ միայն սահմանափակ է, այլև շատերի համար թանկ հաճույք:
5. Ինտերնետով հաղորդակցվելիս աշխատեք ձեզ արժանավայել դրսևորվել: Հետևեք լեզվի ուղղագրությանը և քերականության կանոններին:
6. Հարգեք գիտակների խարհուրդները և ինքներդ էլ գիտելիքներով կիսվեք այլոց հետ:
7. Եթե բանավեճի ընթացքում կրքերը բորբոքվել են, ապա վարվեցողության թույլատրելի նորմերն աշխատեք չխախտել նույնիսկ այն դեպքում, երբ դիմացինը ձեզ դրդում է դրան:
8. Հարգանքով վերաբերվեք այլոց կարծիքին և սեփականությանը: Եթե ցանկանում եք մնալ չճանաչված, ապա ընդունեք, որ ձեզ հետ հաղորդակցվողը ևս ունի նման իրավունք: Ձեզ հղված ինֆորմացիան մի հրապարակեք առանց առաքողի թույլատվությունը ստանալու:
9. Ցանցում մի չարաշահեք ձեր ազդեցությունը. վստահություն ձեռք բերելը դժվար է, կորցնելը հեշտ:
10. Անկախ նրանից, թե այլոք պաշտպանում են ցանցում հաղորդակցվելու էթիկայի կանոնները` դուք անշեղորեն հետևեք դրանց:

Էթիկայի կանոնները սեղանի շուրջ

Սեղանի շուրջ էթիկային հիմնական կանեններն այնպիսին են, որ դրանց հնարավոր է չհետևել նեղ շրջապատում, սակայն երբեք պետք չէ խախտել այն դեպքում, երբ սեղանի շուրջ շատ հյուրեր կան:
Հյուր պետք է գնալ ճիշտ ժամանակին կամ 10-15 րոպե շուտ: Ուշանալն ընդհանրապես համարվում է ամենաանքաղաքավարի արանքներից մեկը: Անընդհատ ուշացող մարդը ժամանակի ընթացքում կորցնում է հարգանքը շրջապատում:
—Հյուր ընդունողները հյուրերին սպասում են 15 րոպե:
— Հյուրերին սովորաբար ընդունում է տան տերը, օգնում է նրանց հանել վերնահագուստը և հրավիրում է սենյակ:
— Եթե ուշանում եք, ապա պետք չէ երկրորդ սխալը գործել և բարևել սեղանի շուրջ ներկա բոլոր հյուրերին: Բավական է միայն տան տիկնոջը բարևել և ներողություն խնդրել ուշացման համար:
—Այդ ընթացքում տան տիկինը չի կանգնում և չի պարզաբանում ուշացման պատճառը:
— Հյուրերի գալուն պես տան տերերը պետք է անջատեն հեռուսացույցը: Միայն հատուկ դեպքերում կարող են շարունակել դիտել չափազանց հետաքրքիր հաղորդումը, քանի դեռ գալիս են մյուս հյուրերը:
—Հյուրերին սեղանի շուրջ տեղավորելիս պետք է համոզվել, որ բոլորը հարմարավետ են նստել: Տղամարդիկ պետք է աթոռը առաջ քաշեն կանանց համար:
—Սեղանին պետք է մոտենալ այն ժամանակ, երբ տան տիկինը հրավիրում է: Նախ սեղանի շուրջ նստում են կանայք, ապա միայն տղամարդիկ:
—Գոյություն ունեն որոշակի կանոններ այն մասին, թե ինչպես է պետք հյուրերին տեղավորել սեղանի շուրջ: Պատվավոր տեղեր են համարվում այն տեղերը, որտեղ հնարավորինս քիչ կանհանդստացնեն հյուրին և որն առավել հարմարավետ է հյուրի համար: Պատվավոր են համարվում նաև տան տերերի աջ և ձախ կողմերի տեղերը:
—Տան տիկինը սովորաբար նստում է այնպիսի տեղում, որ հնարավորինս հեշտ լինի դուրս գալ դեպի խոհանոց: Նրա ամուսինը սովորաբար նստում է իր դիմացը սեղանի մյուս կողմում:
— Ընդունված է տոնական սեղանի շուրջ նստեցնել նաև երեխաներին, սակայն նրանք պետք է հետևեն որոշակի կանոնների, որոնք են` առաջինը չպետք է վերցնեն ուտելիքը, պետք է առաջինն իրենց կողքիններին հյուրասեիեն, նոր միայն իրենց համար վերցնեն, բացի դրանից իհարկե պետք է պահպանեն քաղաքավարության բոլոր այն կանոնները, որոնց հետևում է յուրաքանչյուր մարդ:
—Տան տերը պետք է ստեղծի դրական և լավ տրամադրությամբ լի մթնոլորտ:
— Տան տիկինը չպետք է անընդհատ գտնվի խոհանոցում:
— Հյուրասիրությունը պետք է նախօրոք պատրաստ լինի, սեղանը ևս: Ամանները լվանալը ևս պետք է հետաձգել: Տան տիկնոջն օգնելու անհրաժեշտության պարագայում պետք է օգնեն մոտ ընկերուհին, բարեկամուհին կամ ամուսինը:
—Հյուրեր ընդունելիս չպետք է հեռախոսով խոսալ:
—Տատ տերերը պետք է ոչ միայն կազմակերպչական հարցերով զբաղվեն, այլ նաև պետք է հյուրերից յուրաքանչյուրին առանձնահատուկ ուշադրության արժանացնեն: Եթե որոշակի կոնֆլիկտ կամ անհարթ իրավիճակ է ձևավորվում, պետք է արագ հարթեն ամեն ինչ և ապահովեն բարենպաստ մթնոլորտ:
—Տան տերը սովորաբար չպետք է առաջինը ավարտի ուտեստը, հատկապես եթե դա վերջին ուտեստն է:
—Սեղանի շուրջ պետք է ուշադրություն դարձնել մեջքի կորությանը:
—Սեղանի շուրջ պետք է ուղիղ մեջքով նստել, չլարվել և թեթևակի հենվել աթոռի մեջքին:
—Արմունկները չպետք է սեղանի վրա լինեն, քանի որ կարող են խանգարել կողքի նստածներին:
—Պետք չէ շատ թեքվել դեպի ափսեն:
—Կտորից անձեռոցիկները պետք է դնել ծնկներին:
—Ձեռքերը և բերանը պետք է սրբել թղթե անձեռոցիկներով:
—Երեխաները կարող են իրենց անձեռոցիկը օձիքից կախել:
—Ուտելուց հետո կտորից անձեռոցիկը պետք է դնել սեղանին:
—Ուտեստը սկսում են հյուրասիրել նախ այն կնոջը, ով նստած է տան տիկնոջից կամ տղամարդուց դեպի աջ:
—Մի հրաժարվեք որևէ ուտելիքից միայն այն պատճառով, որ այն Ձեզ դուր չի գալիս կամ վրասակար է: Հրաժարվեք ուղղակի առանց պատճառ:
—Եթե դանակ կամ պատառաքաղ եք գցել ցած, մի բարձրացրեք այն, ուղղակի նորը խնդրեք:
—Ուտելու ընթացքում դանակը պահեք աջ ձեռքում, իսկ պատառաքաղը` ձախ: Ընդ որում այդ ընթացքում ճկույթը չպետք է առանձնանա:
—Եթե ցանկանում եք որևէ մեկին որևէ սպասքի պարագա փոխանցեք, այն բռնեք մեջտեղի հատվածից:
—Մի փչեք շատ տաք ուտեստի կամ ընպելիքի վրա, որպեսզի սառի: Ուտելու ընթացքում ոչ մի ձայն մի հանեք: Ընդհանուր ափսեից պետք չէ վերցնել այն կտորը, որն ամենալավն է, պետք է վերցնել այն կտորը, որն առավել մոտ է Ձեզ:
—Պետք չէ բերանում շատ ուտելիք տեղավորել: Պետք է ուտել անձայն և դանդաղ:
—Անհրաժեշտ իրի համար պետք չէ ամբողջ սեղանի երկայնքով ձգվել: Խնդրեք որևէ մեկին որպեսզի փոխանցի այն:
—Եթե որևէ տաք կերակուրից վառվել եք, ջուր խմեք: Այլ գործողություններն այդ պարագայում անթույլատրելի է:
—Որքան էլ Ձեզ որևէ ուտեստ դուր չգա, եթե այն արդեն Ձեր բերանում է, ապա պետք է ուտեք ցանկացած պարագայում: Բերանից կարելի է միայն հանել ձկան փշերը և մրգի մնացորդները:
—Եթե աղամանում գդալ չկա, ապա կարող եք աղ վերցնել դանակի ծայրով: Դանակը պետք է լինի չոր և մաքուր:
—Եթե ժամանակավորապես դադարել եք ուտել, բայց դեռ շարունակելու եք, ապա դանակն ու պատառաքաղը դրեք այնպես, ինչպես բռնել էիք: Եթե դանակն ու պատառաքաղը դնում եք իրար զուգահեռ, դա նշանակում է, որ Դուք ավարտել եք և կարող են վերցնել սպասքը:
—Սեղանի շուրջ ընդունված չէ ծխել:
—Չի կարելի քննադատել այն ուտելիքը, որը տան տիկինն է պատրաստել: Իսկ գովեստի խոսքերը պարտադիր են:
—Սեղանի շուրջ ընդունված չէ խոսել հիվանդությունների և անհաջողությունների մասին:
—Պետք չէ խոսել այն մարդու հետ, ով շատ հեռու է նստած:
—Մի խոսեք այնպիսի թեմաներից, որոնք հետաքրքիր չեն կամ անհասկանալի են մնացածին:
—Հեռանալիս չմոռանաք շնորհակալություն հայտնել տան տերերին համեղ հյուրասիրության և հաճելի ժամանակի համար: